Կրոնի հիվանդություն

Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը  միասին կազմում են աղիների խրոնիկ բորբոքային հիվանդությունները: Այս երկու հիվանդությունները ներառված են միևնույն խմբում, քանի որ ունեն ակնհայտ էթիոլոգիական, կլինիկական, հիստոլոգիական նմանություն և գենետիկական ֆոն:

 

 

Ի՞նչ է Կրոնի հիվանդությունը

Հիվանդության տարածվածությունը

Ո՞րն է հիվանդության պատճառը 

Որո՞նք են հիվանդության նշանները

Ինչո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը

Ախտորոշումը

Ի՞նչ է կոլոնոսկոպիան

Բուժումը

Ինչպիսի՞ սննդակարգ պետք է պահպանել

 

 

Ի՞նչ է Կրոնի հիվանդությունը

 

Կրոնի հիվանդությունը խրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը բնորոշվում է էռոզիվ-խոցային ախտահարումների առաջացմամաբ ստամքսաղիքային տրակտի ցանկացած հատվածում, հաճախ զստաղում: Այս հիվանդության դեպքում ախտահարվում են աղիքի պատի բոլոր շերտերը: Կախված ախտահարման տեղակայումից՝ առանձնացվում են.

 

1. Զստաղու վերջնահատվածի

2. Հաստ աղու

3. Զստա-հաստաղիքային

4. Վերին ստամոքսաղիքային 

5. Տարածուն ախտահարում:

 

 

 

Հիվանդության տարածվածությունը

 

100,000  բնակչից մոտավորապես 6-ը ունի Կրոնի հիվանդություն: Քաղաքաբնակների մոտ այն ավելի տարածված է, քան գյուղաբնակների մոտ: Հյուսիսային Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Կովկասում հաճախ է հանդիպում և համեմատաբար հազվադեպ՝ Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում: Հրեաներրի մոտ 3-8 անգամ ավելի հաճախ է հանդիպում: Կանաց շրջանում ևս ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց:

Հիվանդությունը հատկապես տարածված է 2 տարիքային խմբերում.

I. 15-25տարեկան

II. 55-65տարեկան

 

Ո՞րն է հիվանդության պատճառը

 

Պատճառը վերջնականապես բացահայտված չէ: Հիվանդության հիմքում ընկած է իմուն համակարգի ոչ նորմալ պատասխանը,ինչի հետևանքով առաջանում է աղիքի պատի վնասում: Իմուն պատասխան առաջանում է կամ աղիների նորմալ միկրոֆլորայի միկրոբների, կամ աղիքի բջիջների, կամ էլ չհայտնաբերված  բակտերիաների  և վիրուսների նկատմամբ:0 Նշանակություն ունի նաև ժառանգականությունը, կենսակերպը, սննդի բնույթը:

 

Որո՞նք են հիվանդության նշանները

 

  • Լուծ` երբեմն արյունային խառնուրդով
  • Ցավ որովայնում
  • Ջերմաստիճանի բարձրացում
  • Քաշի անկում
  • Հոդերի, աչքերի, մաշկի, լյարդի և այլ օրգանների ախտահարում

Նշված դրսևորումների առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:

 

Ինչո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը

 

Կարող են առաջանալ լուրջ բարդություններ, այդ թվում.

  • Աղիքային արյունահոսություն
  • Պերֆորացիա՝ աղիքի պատի ամբողջականության խախտում (թափածակում)
  • Խուղակ, աբսցես (թարախակույտ)
  • Արտաաղիքային լուրջ բարդություններ:

 

Ախտորոշումը

 

Հարկավոր է կատարել մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ արյան և կղանքի քննություն, ռադիոլոգիական հետազոտություններ (կոմպյուտերային տոմոգրաֆիա կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա,բիոպսիա՝ հիվանդությունը հայտնաբերելու, ծանրությունը և հետագա ռիսկերը գնահատելու համար:

 

Ի՞նչ է կոլոնոսկոպիան

 

Կոլոնոսկոպիան դա էնդոսկոպիկ հետազոտության տեսակ է, որի ընթացքում կոլոնոսկոպով դիտվում են հաստ աղիները: Այն կարելի է իրականացնել ախտորոշիչ (աղիների դիտում, բիոպսիա) և բուժական (արյունահոսության դադարեցում) նպատակներով: Հետազոտությունից առաջ աղիները դատարկվում են՝ մաքրվում են, հատուկ դեղորայքի միջոցով: Հետազոտության տևողությունը մի քանի րոպե է: Կոլոնոսկոպը միացվում է մոնիտորին և պացիենտը ևս կարող է ընթացքին հետևել: Ցանկության դեպքում և հակացուցումների բացակայության պարագայում կարելի է հիվանդին քնեցնել (անզգայացում): 

Ավելացնենք, որ հաստ աղիքի տրամագիծը 7-4 սմ (սանտիմետր) է, իսկ կոլոնոսկոպինը՝ 9-11 մմ (միլիմետր), այսինքն ընդամենը 0.9-1.1 սմ:

 

Բուժումը

 

Բուժման նպատակն է նվազեցնել  (վերացնել)  աղիքում բորբոքումը և կանխարգելել հետագա բարդությունները: Օգտագործվում են մի շարք դեղամիջոցներ՝ ներքին ընդունման, ներարկման, մոմիկների և բուժիչ հոգնաների տեսքով, որոնք կիրառվում են որոշակի սխեմաներով: Բուժումը ներառում է  հակաբորբոքային, իմունաճնշիչ, հակամիկրոբային և այլ դեղեր:

Բուժման առաջնահերթ նպատակն է սրացումը վերացնելը և հասնելը ախտադադարի (ռեմիսիայի): Կարևոր է նաև շարունակական (պահպանողական) բուժումը, որի նպատակը ախտադադարը պահպանելն է և հիվանդության հետագա սրացումը կանխելը: 

 

Ինչպիսի՞ սննդակարգ պետք է պահպանել

 

Ընդունված ստանդարտացված սննդակարգ առայժմ չկա, մենք առաջարկում ենք հետևյալ խորհուրդները.